«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են վայր ընկել

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են վայր ընկել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վայր ընկած տղային օգնություն են ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Leave a Reply

Your email address will not be published.