Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել. Aysor.am-ի հետ զրույցում ավելի վաղ տարածված տեղեկությունը հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում. «Նման ահազանգ ունենք, դեպքի վայրում են ոստիկանները, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում են ոստիկանները։