Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք. փաստաբան

Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք. փաստաբան

Դիզայներ Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«1Արամ Նիկոլյանի գործով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հանցակազմի բացակայությամբ,

Արամ Նիկոլյանին աշխատանքից չեն ազատել, այլ միայն ոստիկանական միջամտությամբ չեն թողնում մուտք գործել Հ1-ի շենք,

Դրոշ այրելու համար Արամ Նիկոլյանը գումար չի ստացել, այդ կեղծ լուրը տարածում է «Հայկական ժամանակը», որի դեմ զրպարտություն տարածելու համար հայցադիմում է ներկայացվում,

Արամ Նիկոլյանին արգելվում է մուտք գործել գրադարան եւ բոլոր ոստիկանական պահակակետեր ունեցող հիմնարկներ՝ ոստիկանության ղեկավարության ցուցումով:

Սա սեփական երկրում անձնական հետապնդման, խոսքի ազատության բիրտ արգելման և ճնշումների ցցուն օրինակներ են:

Հ.գ. Կարևորը Արամ Նիկոլյանի դուխը տեղն է և այս ամեն ինչի վրա պարոն Նիկոլյանը լայն ժպտում է»,- գրել է Կոչոբաևը:

Հիշեցնենք, որ Արամ Նիկոլյանը առաջնության բացման արարողության ժամանակ անակնկալ կերպով դեպի բեմ է վազել և այդ երկրի դրոշը խորդրանշական կերպով ներկայացնող աղջկա ձեռքից վերցնելով՝ այրել բեմում: Իրավապահները նրան բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ նա ազատ էր արձակվել:

Ավելի ուշ նա պարզաբանել է իր քայլը՝ նշելով, որ իր արաքը թասիբով հայի արարք է, և ինքը չի ցանկացել, որ ադրբեջանական դրոշը ծածանվի ՀՀ մայրաքաղաքում:

Leave a Reply

Your email address will not be published.