Նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Չինաստանը. Փոխնախարար

Նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Չինաստանը. Փոխնախարար

Հայաստանը դեռ չի կողմնորոշվել ատոմակայանի նոր էներգաբլոկի մոդելի հարցում։ Բանակցություններ են ընթանում այն ​​երկրների հետ, որոնք տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարներ են, և, ինչպես պարզվում է, դրանք բավականին քիչ են։ Այդ մասին գրում է DW-ն։

«Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան և Չինաստանը», – DW-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Դեռևս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ է ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին և դրանց մշակումներին։ Փոքր մոդուլային ռեակտորները (SMRs), որոնք նաև հայտնի են որպես «մինի ատոմակայաններ», ավելի քան մեկ տասնամյակ մասնագիտական ​​և քաղաքական բանավեճի թեմա են: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի խոստումնալից ատոմակայաններ։

Leave a Reply

Your email address will not be published.