Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի է հայտնաբերվել․ 1 կին և տղամարդ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ “Այս պահին տեղափոխվում է կնոջ դին, քիչ անց դուրս կբերվի նաև տղամարդու դին”,- ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:36-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-ր փողոցում տեղի է ունեցել պայթյուն։