Շիրակի մարզպետը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է

Շիրակի մարզպետը հերքում է, թե ինքն ամենահարուստ մարզպետն է

 

Ես ունեմ մեկ բնակարան Գյումրիում, Զորակերտ գյուղում հորիցս ժառանգած մեկ տուն է՝ մեր անասնաֆերմային հարակից, որտեղ ապրում են գյուղի մարդիկ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ, ըստ հայտարարագրի, ինքն ամենահարուստ մարզպետն է։

 

«Կարող եք հայտարարագիրը կրկին նայել։ Այս տարվա հայտարարագրում ներկայացրել եմ 1.5 հա հողատարածք Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում, այնտեղ ենք ապրել 1992 թվականի հողաբաժանության ժամանակահատվածում»,-ասաց Շիրակը մարզպետը։

Leave a Reply

Your email address will not be published.