Ադրբեջանական բանակը և ռուս խաղաղապահները համատեղ հերթապահություն են իրականացնում Շուշիի մուտքի անցակետերում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ աղբյուրի, քաղաքի մուտքերից մեկում տեղակայված են ադրբեջանական զորքերի զրահամեքենաներ և ռուս խաղաղապահների զրահափոխադրիչներ։
Քաղաքում իրավիճակը հանգիստ է, ճանապարհներին ադրբեջանական ոստիկանության պարեկային խմբեր են։