Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր

Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, այնքան լավ. Միլլեր

 

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքը»,- այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

 

Հարց էր հնչել, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն տարածաշրջանում էր՝ ղարաբաղյան հարցով բանակցությունները վարելու համար, սակայն նա խուսափել է Բաքվից, ինչո՞ւ, Հայաստանում ունեցած հանդիպումից ի՞նչ է նա փոխանցել։

 

Միլլերը պատասխանել է, որ չի ցանկանում խորանալ այդ հանդիպումների բուն էության մեջ։

 

Նա նշել է, որ իրենք աջակցում են երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

 

«Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում, և մենք խրախուսում ենք նրանց պահպանել թափը` հիմնվելով նախորդ բանակցությունների վրա և համաձայնագիր կնքել»,- ասել է Մեթյու Միլլերը:

Leave a Reply

Your email address will not be published.