«Որ պետք լինի, կթքեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

«Որ պետք լինի, կթքեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ նիստերի դահլիճում իրավիճակը դեռ լարված էր, հայտարարեց, որ կարող է նորից թքել։

«Որ պետք լինի, կթքեմ, դուրս արի այստեղից, գնա, գնա քո գործով զբաղվի»,- բղավեց Սիմոնյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավորներից մեկին, որը կոչ արեց Սիմոնյանին նաև թքել։

Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում և չի իջնելու ամբիոնից։

«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը և հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք և հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։

Դրանից հետո Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստն ընդմիջվեց և ընդդիմադիր պատգամավորները բռնի ուժով դուրս բերվեցին։

Նիստի վերսկսումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմադիր 10 պատգամավորներ ստացել են նկատողություն և մինչև օրվա ավարտ չեն կարողանա վերադառնալ նիստերի դահլիճ։

«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- նիստի վերսկսումից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

 

Leave a Reply

Your email address will not be published.