«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը շաբաթօրյակ իրականացրեց Սևանի տարածքում (լուսանկարներ/տեսանյութ)

«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը շաբաթօրյակ իրականացրեց Սևանի տարածքում (լուսանկարներ/տեսանյութ)

Երկիրը սիրելը սկսվում է նրա մասին հոգ տանելով. «Ուժը Հայրենյաց» կուսակցության անդամները, ընկերները և գաղափարակիցները Սևանա լճի հարակից տարածքում
իրականացրին շաբաթօրյակ։

«Այսօր մենք Հայաստանը դարձրինք փոքր-ինչ ավելի մաքուր։ Ցավոք, մարդիկ ամաչում են այս գործով զբաղվել, ուստի ձևացնում են, թե դա իրենց չի վերաբերում։ Կանգնեք և նայեք ձեր շուրջը, և եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս, ապա փոխեք այն» ,- նշեց կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը (Ռոտենբերգ)։
Տիգրան Արցաքանցյանը կարևորեց. «Ես ուրախ եմ, որ ունենք հայրենասերների և ոչ անտարբեր մարդկանց թիմ: Ով ներքուստ մաքուր է, նա շրջապատում մաքրություն է սիրում»։
Իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյանը շեշտեց, որ շրջակա միջավայրի պահպանությունը գերակա նպատակ է.
«Հայաստանի համար բացառիկ նշանակություն ումեցող Սևանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակակված էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը պետության եւ իրավասու մարմինների հետ կարեւոր մասնակցություն պետք է ունենա յուրաքանչյուր սրտացավ մարդ: Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերևս, ամենաթանկն է աշխարհում։ Աջակցենք մեր ազգային արժեքների պահպանմանը՝ հանուն մեր սերունդների»։
Շաբաթօրյակների միջոցով Հայաստանը մաքրելու կարևոր գործի համար կուսակցության թիմին միացել էր նաև հայտնի դերասան Արամ Մանուկյանը։

Leave a Reply

Your email address will not be published.