Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Դա երբեք տեղի չի ունենա: Հուսով եմ՝ պարոն Ստոլտենբերգը հասկանում է սա: Նա ինձնից լավ գիտի, թե ինչպես է նախապատրաստվել 2008 թվականի տխրահռչակ որոշումը, երբ ՆԱՏՕ-ի ղեկավարները ամենաբարձր մակարդակով գրում էին, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։ Դա, ընդհանուր առմամբ, այս ամբողջ ճգնաժամի խթանն էր, որը մենք տեսնում ենք այսօր։ Կարծում եմ՝ դա բացառված է», – ասել է Ռյաբկովը:

Leave a Reply

Your email address will not be published.