Չհարձակվելու մասին վարչապետի հայտարարությանը քաղաքական անդրադարձ չի եղել. եթե լինեն դրական ազդակներ՝ քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն. ԱԳ փոխնախարար

Չհարձակվելու մասին վարչապետի հայտարարությանը քաղաքական անդրադարձ չի եղել. եթե լինեն դրական ազդակներ՝ քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն. ԱԳ փոխնախարար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմի, նաև չհարձակման մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ հայտարարությունները քաղաքական են, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել, այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Եթե լինեն համապատասխան դրական ազդակներ, բնականաբար, քննարկումներն այլ փուլ կտեղափոխվեն»,- նշել է նա:

Կոստանյանն ընդգծել է՝ Հայաստանը շարունակում է անկեղծորեն հետաքրքրված լինել հարևանների հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ու խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ:

«Գիտեք, հունվարի 4-ին ուղարկել ենք հայկական կողմի համապատասխան համաձայնագրի տեքստի լրամշակված տարբերակը: Ըստ այդմ, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Երեկ հնչեցին հայտարարություններ, որ պատասխանը կլինի մի քանի շաբաթվա ընթացքում»,- հավելել է ԱԳ փոխնախարարը։

Leave a Reply

Your email address will not be published.