Պաշտոնից ազատվել է ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող ՌԴ ԱԴԾ 5-րդ վարչության պետը

Պաշտոնից ազատվել է ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող ՌԴ ԱԴԾ 5-րդ վարչության պետը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ ԽՍՀՄ նախկին երկրներում տեղեկատվություն հավաքող 5-րդ վարչության պետի պաշտոնից ազատվել է Սերգեյ Բեսեդան։

 

«Վաժնիե իստորիի» երկու աղբյուրներ՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, ինչպես նաև Սերգեյ Բեսեդայի ծանոթը, հայտնել են, որ ԱԴԾ-ի հինգերորդ վարչության պետ է դարձել Ալեքսեյ Կոմկովը, ով նախկինում աշխատել է որպես հակահետախուզական ծառայության պետի տեղակալ։ ։

 

Հինգերորդ ծառայությունը մասնագիտացած է Ռուսաստանի ներսում և նախկին Խորհրդային Միության երկրներում տեղեկատվության հավաքագրման մեջ: Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժում սկսելու որոշում կայացնելիս Պուտինը մեծապես հիմնվել է ԱԴԾ այս ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության վրա:

 

Ինչպես պարզվեց ներխուժման մեկնարկից կարճ ժամանակ անց, հինգերորդ ծառայության տեղեկությունները հիմնականում չեն համապատասխանում իրականությանը: Ռուսական իշխանությունները վստահ էին, որ ռուսական բանակն իր ճանապարհին լուրջ դիմադրության չի հանդիպի. Նրանք իսկապես մտածում էին, որ արագ կվերցնեն ամեն ինչ, այնուհետև մահակներով կցրեին ամբոխը», – 2022 թվականին «Վաժնիե իստորի»-ին պատմել է ռուսական հատուկ նշանակության ջոկատներից մեկի սպան:

 

Ռուսական ներխուժման սկզբում շատ լրատվամիջոցներ նույնիսկ գրում էին, որ Բեսեդան և նրա գործընկերները ձերբակալվել են, քանի որ Ուկրաինայի մասին նրանց տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն «Վաժնիե իստորիի»ի աղբյուրները դա չեն հաստատել։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.