Պաշտպանության նախարարությունը հաստատեց՝ ավագ լեյտենանտի դին հայտնաբերվել է զորամասի պահպանության տեղամասում

Պաշտպանության նախարարությունը հաստատեց՝ ավագ լեյտենանտի դին հայտնաբերվել է զորամասի պահպանության տեղամասում

Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնում են պաշտպանության նախարարությունից։

 

Նշվում է, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.