Պետությունը կստուգի մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները,ԳՄՕ-ները

Պետությունը կստուգի մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները,ԳՄՕ-ները

«Ծրագրի նպատակն է մոնիթորինգի ենթարկել Հայաստանի Հանրապետությունում արտադրվող բուսական ծագման մթերքներում պեստիցիդների, նիտրատների և ծանր մետաղների մնացորդային քանակները՝ հավաստելու, որ տեղական արտադրության բուսական ծագում ունեցող սննդամթերքը չի պարունակում պեստիցիդների, նիտրատների, ծանր մետաղների մնացորդային քանակներ և գենետիկորեն ձևափոխված օրհանիզմներ, կամ վերջիններիս պարունակությունը չի գերազանցում ՀՀ օրենդրությամբ սահմանված մնացորդային քանակները»,-կառավարության նիստում հայտնեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

 

Վերջինս զեկուցեց «Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագիրը և ծրագրից բխող միջոցառման կատարման ժամանակացույցը հաստատելու մասին»,-որոշումը

 

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Ծրագրի խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված բուսական ծագման մթերքներում մնացորդային քանակների ուսումնասիրումը, վերջիններիս խմբավորումը՝ ըստ պարունակության, թիրախային շրջանների, մթերքի տեսակային կազմի որոշումը և տվյալների բազայի ստեղծումը՝ աշխարհագրա-տեղեկատվական համակարգերի օգնությամբ…

 

Ծրագրի միջոցառումների իրականացումից ակնկալվում են ՀՀ-ում արտադրվող բուսական ծագման մթերքում մնացորդային քանակների ուսումնասիրում…

 

Ծրագրի իրականացման ապահովումը կբերի մնացորդային քանակների հայտնաբերման և ռիսկի գնահատման ենթակառուցվածքների զարգացմանը, տեխնիկական վիճակի բարելավմանը, ինչպես նաև այդ վիճակի շարունակական պահպանմանը, ինչը զգալի ազդեցություն կունենա սպառողների կյանքի և առողջության պաշտպանության գործընթացում, ինչպես նաև հնարավորություն կնձեռվի ավելացնել արտահանման ծավալները և նոր շուկաներ նվաճել»:

 

 

Արմենակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2024 թվականին այդ նպատակով հատկացվելու է 45 մլն դրամ։

 

Leave a Reply

Your email address will not be published.