ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել ԼՂ-ում

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել ԼՂ-ում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

«Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում․ Տուժածներ չկան:

Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշենի շրջաններում։

Ապահովված է մարդասիրական բեռով ՌԽԿ ավտոշարասյան ուղեկցումը Գորիս – Ստեփանակերտ երթուղով»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Leave a Reply

Your email address will not be published.