Ռիմա Դեմիրճյանն ինձ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»

Ռիմա Դեմիրճյանն ինձ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»

ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեծն Դեմիրճյանի արձանը բացվեց Մարզահամերգային համալիրի առջև: Մարդ, ում անունը վաղուց ոսկե տառերով է գրված հայ ժողովրդի պատմության մեջ, մարդ, ում օրինակը լավագույնն է յուրաքանչյուր պետական և քաղաքական գործչի համար:

Ինքս, ցավոք, հնարավորություն չեմ ունեցել անձամբ ճանաչելու Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանին, բայց ինձ համար մեծագույն պատիվ էր, երբ տիկին Ռիմա Դեմիրճյանը մեր հաճախակի զրույցների ժամանակ ասում էր՝ «Կարենիս շատ նման բաներ ունես»:

Աստված հոգիդ լուսավորի, Կարեն Սերոբի Դեմիրճյան»:

Leave a Reply

Your email address will not be published.