Ռուսական «Գազպրոմը» միջնաժամկետ պայմանագրեր կկնքի 3 երկրի հետ

Ռուսական «Գազպրոմը» միջնաժամկետ պայմանագրեր կկնքի 3 երկրի հետ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը 2024 թվականի կեսերին 15-ամյա միջնաժամկետ պայմանագրեր կկնքի Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի հետ,

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։

 

«15 տարվա միջնաժամկետ պայմանագրերը, որոնք մենք պայմանավորվել ենք Ղրղզստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի մեր գործընկերների հետ, կկնքվեն հաջորդ տարվա կեսերին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում: 2025 թվականի նոյեմբերի 1-ին այս պայմանագրերի շրջանակներում վստահելի, կայուն մատակարարումներ կսկսվեն Կենտրոնական Ասիայի հանրապետություններին»,- ասել է Միլերը:

Leave a Reply

Your email address will not be published.