Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ Նվեր Գ․-ն:
Նա ավտոմեքենան կայանել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված կետում։
Ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին: