ՊՆ N զորամաս այցելության ժամանակ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի եւ հենակետերի ավագների հետ:
Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստությանը, ներկայացրել ՊՆ բարեփոխումների հիմնական դրույթները:
Նախարարը լսել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների բարձրացրած հարցերը, առաջարկները:
Խորհրդակցության ավարտին նախարարը զորամիավորման հրամանատարին եւ զորամասի սպայակազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ։
Պաշտպանության նախարարը նաև առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ: