Սպանություն Օձուն գյուղում

Սպանություն Օձուն գյուղում

Այսօր  սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Օձուն գյուղում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա գլխին առկա է հարվածի 3 հետք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։

Leave a Reply

Your email address will not be published.