Հանրապետության տարածքում` մայիսի 5-8-ին շրջանների զգալի, 9-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 5-8-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետ»-ից,
Երևան քաղաքում` մայիսի 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +20+22։
Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ. Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+14,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+9+11, ցերեկը՝ +11+18,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +12+15,
Լոռիում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+19,
Տավուշում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +16+21,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +11+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+20,
Արարատում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+23,
Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+27,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+21։