Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը միակողմանի փակվել էր

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը միակողմանի փակվել էր

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ծառն ընկել է երկու ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. ճանապարհը միակողմանի փակ է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, տարածքում ավտոմեքենա չի հայտնաբերվել:

 

Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Leave a Reply

Your email address will not be published.