Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած

Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած

 

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ, 21 անձ համարվում է անհետ կորած, 3 դիակ նույանականացված չէ։ «Լուրերին» ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

 

Նա հայտնել է նաև, որ պայթյունի հետևանքով 120 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Ինչ վերաբերում է պայթյունի պատճառներին, նա ասել է. «Մենք այս վարույթը հիմնականում նախաձեռնել ու քննում ենք այն համատեքստում, որ ընդհանուր իրավիճակը բխում է էթնիկ զտման իրողություններից։ Եթե մարդիկ հարյուրներով, հազարաներով առանց մեկը մյուսին հերթ տալու գնացել ու օրհասական վառելիք են փորձել ձեռք բերել, վկայում է այն մասին, որ մարդիկ անելանելի վիճակում են եղել։ Իսկ այդ իրավիճակը վկայում է այն հոգեբանական երևույթների մասին, որոնցում հայտնվել են Ադրբեջանի քաղաքականության արդյունքում»։

 

Քյարամյանի խոսքով, նախաքննական մարմնին հայտնի է, որ ՊԲ-ն այդ պահեստը սեպտեմբերի 19-20-ի գործողություններից հետո պաշտոնապես հանձնել էր ԼՂ իշխանություններին, որից հետո զոհերի թվում կան ոստիկանության երկու սպաներ, որոնք ծառայություն են իրականացրել այդ վայրում ։

 

«Պատճառը ես չեմ կարող նշել, թե ինչու է ՊԲ-ն պահեստը հանձնել իշխանություններին, ենթադրում եմ՝ ՊԲ կազմալուծման հետ կապված»,- ասել է նա։

 

Պահեստում պահվել է շուրջ 42 հազար տոննա վառելիք։ Պայթել է միայն բենզինը։

Leave a Reply

Your email address will not be published.