Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվա

Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվա

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Լիտվայի նախագահի և բարձրագույն ղեկավարության հետ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի հայ-լիտվական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Վիլնյուսի համալսարան, որտեղ հանդես կգա դասախոսությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.