Վթար Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 21։11-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղադիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Hyundai» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1997 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1968 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորներ Կ․ Ե․-ին (ծնված 1958թ․), Մ․ Ե․-ին (ծնված 1981 թ․) և Վ․ Ե․-ին (ծնված 2018 թ․) տեղափոխել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Leave a Reply

Your email address will not be published.