Վրաստանում ՍՈւ-25 ինքնաթիռ է կործանվել . զոհի մասին լուրը հաստատվեց

Վրաստանում ՍՈւ-25 ինքնաթիռ է կործանվել . զոհի մասին լուրը հաստատվեց

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռի կործանումը, օդաչուն զոհվել է։ Այս մասին հայտնում է Риа գործակալությունը։ Նախարարության տվյալներով՝ սա ոչ թե ուղղաթիռ է, ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, այլ Սու-25 ինքնաթիռ։

Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանի Բոլնիսիի մունիցիպալիտետում ռազմական ուղղաթիռ է կործանվել, օդաչուն մահացել է։

«Այսօր՝ հուլիսի 2-ին պլանավորված զորավարժություններից մեկի ժամանակ, որին մասնակցում էր ավիացիոն բաղադրիչը, կործանվել է պաշտպանության ուժերին պատկանող ինքնաթիռներից մեկը։ Ողբերգական վթարի հետևանքով օդաչուն՝ Կախաբեր Զուրաբաշվիլին, զոհվել է»,- ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.