Քիչ առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցում հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ Տավուշում ականազերծման ընթացքում տեղի է ունեցել ականի պայթյուն, ինչի հետեւանքով զինծառայող է վիրավորվել։
Գառնիկ Դանիելյանի հայտարարության առնչությամբ պարզաբանում խնդրեցինք Պաշտպանության նախարարությունից, որտեղից ի պատասխան NEWS.am-ի հարցմանը փոխանցեցին.
«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։