Տեղի ուղղությամբ բնագծերը ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում մարտական ծառայությունը․ Տիգրան Աբրահամյան

Տեղի ուղղությամբ բնագծերը ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում մարտական ծառայությունը․ Տիգրան Աբրահամյան

Մարտական գործողությունները Տեղ գյուղի հատվածում հիմնականում մեկ դիրքի ուղղությամբ են, ինչը սակայն չի բացառում մասշտաբների ընդլայնման հավանականությունը, հատկապես որ Ադրբեջանից նման տեղեկատվական կուրս է նկատվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, սակայն կրկնում եմ` իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ: Նման պայմաններում կողմերի գրանցած կորուստների ու վիրավորների համեմատաբար մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ միջդիրքային տարածությունը փոքր է, այդ ուղղությամբ բնագծերը դեռևս ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում այդ հատվածում մարտական ծառայության կրումը:

Թե իրադարձություններն ինչ ընթացք կվերցնեն կամ այս իրավիճակը ինչ նոր գործընթացի մեկնարկի կբերի, դեռ դժվար է ասել»,- նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.