Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. սահմանափակումը կտևի 5 ժամ

Փաշինյանի այցի համար Ազատության հրապարակին կից որոշ սրճարանների արգելվել է աշխատել. սահմանափակումը կտևի 5 ժամ

Երևանի Ազատության հրապարակին հարող որոշ սրճարանների արգելվել է այսօր ժամը 14։00-19։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատել։ Սրճարաններից մեկի տնօրինությունից «Փաստինֆո»-ին հայտնել է, որ արգելքը ստացվել է ոստիկանությունից։ Մասնավորապես՝ սրճարան է այցելել ոստիկանության ներկայացուցիչն ու ասել, թե Օպերայի տարածքում տեղի է ունենալու միջոցառում, որին սրճարանների աշխատանքը կխոչընդոտի։

 

Լրատվամիջոցի զրուցակիցը նշել է, որ սա աննախադեպ երեւույթ է՝ ոչ մի պաշտոնական այցի ժամանակ սրաճարանների գործունեությունը չի արգելվել, ավելին՝ նման պահանջ չի եղել անգամ ներքաղաքական այնպիսի լարված իրավիճակներում, որպիսիք եղել է 2008 թվականին։

 

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու EBRD միջազգային ֆորում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը։

 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը մայիսի 14-ի երեկոյան հայտարարեց Օպերայի մոտ ակցիա հրավիրելու մասին՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, տարբեր երկրներից Հայաստան ժամանած հյուրերին, որ ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի։

 

Իշխանությունները, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը որոշել են ապահովել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ու սահմանափակել փոքր կենտրոնում մարդկանց տեղաշարժը։

Ի դեպ, հետաքրքիր է, թե արդյո՞ք իշխանությունները փոխհատուցելու են բիզնեսին պատճառված վնասի համար, թե՞ պահանջելու են վճարել վարձակալության գումարը՝ չաշխատելու համար։

Leave a Reply

Your email address will not be published.