Մոսկվան չի բանակցի Կիևի հետ այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի զինված ուժերը չեն արտաքսվել Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Այս մասին Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Քանի դեռ մենք նրանց [ուկրաինական զինված ուժերին] դուրս չենք շպրտել մեր տարածքից, մենք, բնականաբար, նրանց հետ բանակցություններ չենք վարի»,- ասել է նա։