С Новым годолгом. Զախարովան շնորհավորել է ԱՄՆ-ին

С Новым годолгом. Զախարովան շնորհավորել է ԱՄՆ-ին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շնորհավորել է ԱՄՆ-ին՝ ռեկորդային պետական պարտքի կապակցությամբ։ Այս մասին Զախարովան գրառում է կատարել Թելեգրամի իր ալիքում։

«ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 34 տրիլիոն դոլարը։  С Новым годолгом»,-գրել է նա։

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ երկրի պետական ​​պարտքն առաջին անգամ գերազանցել է 34 տրիլիոն դոլարը։

Հունվարի 2-ի դրությամբ ԱՄՆ-ի պարտքը կազմել է 34,001 տրլն դոլար։ Սեպտեմբերին պետական ​​պարտքը տրիլիոնով պակաս էր։ Իսկ ընդամենը անցյալ տարի ԱՄՆ-ի պետական ​​պարտքն ավելացել է 4 տրիլիոն դոլարով։

Fox News հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ-ի պետական ​​պարտքի արագ աճը գնալով ավելի ցավոտ խնդիր է դառնում ամերիկյան Կոնգրեսի համար։

Leave a Reply

Your email address will not be published.