ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը կառավարության նիստում ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Նրա խոսքով, օրենքի նպատակը ԱԱԾ-ում ատեստավորման նոր համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումն ու ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը։ Աբազյանը մանրամասներ ներկայացրեց ատեստավորման համակարգից.
«Ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարների չափերն ու վճարման կարգը սահմանվելու են կառավարության որոշմամբ»,–ասել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով այս նախագծին, նշեց, թե նպատակ ունեն աշխատավարձերն առնվազն կրկնապատկել։