Աբխազիայում հայկական դպրոց է հրդեհվել. Միջազգային լուրերն այսօր (տեսանյութ)

Աբխազիայում հայկական դպրոց է հրդեհվել. Միջազգային լուրերն այսօր (տեսանյութ)

Այսօր պետքարտուղարության քաղաքական-ռազմական հարցերի բյուրոյի քարտուղար Ջեսիկա Լյուիսը Վաշինգտոնում անվտանգության հարցերի շուրջ ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ականազերծման խնդիրների լուծման համար։ Քարտուղարի խոսքով իրենք խորապես մտահոգված են ականների և չպայթած զինամթերքի առնչությամբ, որոնք շարունակում են սպանել և խեղել խաղաղ բնակիչներին, արգելափակել տնտեսական զարգացումը և կանխել տեղահանվածների անվտանգ վերադարձը։

Պատասխանելով Արցախում խաղաղության վերականգնման գործում Վաշինգտոնի դերի մասին՝ նա վերահաստատել է դիրքորոշումը, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ Հարավային Կովկասի զարգացմանը, և ընդունում են, որ «հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է»։ Նա կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը հիմնախնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է:

Մանրամասները՝ տեսանյութ:

 

Leave a Reply

Your email address will not be published.