«Հայաստանի Հանրապեությունն ու Միացյալ Թագավորությունն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ մեկնաբանելով Times պարբերականում հրապարակված հոդվածի տեղեկությունները։
Ըստ պարբերականի, Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ՛Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ Ռուանդայի միգրանտների արտաքսման սխեման կրկնօրինակելու համար։