ԱԳՆ-ն Միջազգային ճգնաժամային խմբին հայտնել է ՀՀ-Ադրբեջան հարաբերության կարգավորման զարգացումները

ԱԳՆ-ն Միջազգային ճգնաժամային խմբին հայտնել է ՀՀ-Ադրբեջան հարաբերության կարգավորման զարգացումները

Դեկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյին:

 

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

 

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության ու տևական խաղաղության հաստատման, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ մոտեցումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին: Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:

 

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ ԼՂ 100 հազարից ավել բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանն առնչվող հարցերի, ինչպես նաև Հարավային Կովկասի կայունությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորության շուրջ»։

Leave a Reply

Your email address will not be published.