Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. հանքավայրի աշխատանքը դադարեցված է

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ. հանքավայրի աշխատանքը դադարեցված է

Երեկ երեկոյան ժամը 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում կրակոցներ են հնչել Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնեցին ԳՊՄ Գոլդ ընկերությունից։

«Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել: Երեկոյան կրակոցներից հետո հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին։ Հանքի աշխատանքը դեռևս դադարեցված ենք պահում, որովհետև ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»,- փոխանցեցին ընկերությունից։

Leave a Reply

Your email address will not be published.