Ադրբեջանական զորք չի մտել Ստեփանակերտ

Ադրբեջանական զորք չի մտել Ստեփանակերտ

Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության և կառավարությանկողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար»,-ասված է  հայտարարության մեջ։

«Ադրբեջանական ուժերը մոտեցել են Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները»,-այս  մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Ստեփանակերտցի լրագրող Մարութ Վանյանը գրել էր. «Ստեփանակերտի այս թաղամասը (Կրկժան) լրիվ դատարկ էր։ Երեկ այնտեղ էի: Քիչ առաջ անցավ խաղաղապահի զրահամեքենան։ Այս տների բնակիչներն ապաստան են գտել քաղաքի կենտրոնում»։

Leave a Reply

Your email address will not be published.