Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմը ունի վիրավոր. ՊԲ

Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. հայկական կողմը ունի վիրավոր. ՊԲ

Սեպտեմբերի  17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է   հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք եւ ԶՈւ 23֊2 կայանք: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից:

Հրադադարի խախտման հետեւանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միեւնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին`  ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել  Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,   ապատեղեկատվություն է եւ սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ։

Leave a Reply

Your email address will not be published.