Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ

Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում սահմանագոտում իրադրության վերաբերյալ

 ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել»։

Leave a Reply

Your email address will not be published.