Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Սեպտեմբերի 13-ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»։