Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար

Ադրբեջանը հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է, հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը։

«Ադրբեջանի ՊՆ֊ն իրականության հետ որևէ առնչություն չունեցող հաղորդագրությունների տարածմամբ հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար»,- նշված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.