Ադրբեջանը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը, կա վիրավոր. Արցախի ՊՆ

Ադրբեջանը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը, կա վիրավոր. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։

Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն  կայուն է»։

Leave a Reply

Your email address will not be published.