Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին

Ադրբեջանը մանրամասներ է հայտնում առևանգված արցախցի երիտասարդների մասին

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետում ադրբեջանական կողմը երեք հայ երիտասարդների է առևանգել։

Թշնամի երկիրը նրանց մեղադրում է 2021 թ. «ադրբեջանական դրոշն անարգելու համար»։ Նրանք ֆուտբոլիստներ են։

«2021 թվականին որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի տարբեր էջերում տեսանյութեր էին տարածվել, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի դեմ»,-հայտնում են ադրբեջանական կայքերն ու ավելացնում, որ նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։

Ադրբեջանցիները չեն հապաղել նույնիսկ այս դեպքում հումանիստ երևալ, հայտարարել են, որ հաշվի առնելով առևանգնվածները երիտասարդ մարզիկներ են՝  հնարավոր է՝ ենթարկվեն միայն վարչական պատասխանատվության։

Leave a Reply

Your email address will not be published.