Այսօր ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ առավոտյան ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայողը մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ իր ունեցած տեղեկություններով հակառակորդին գերի ընկած քաղաքացին Մարտին Գյուլնաջարյանն է, ով դիրքերում գտնվող հայ զինվորներին հաց տանելիս է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: