Ադրբեջանցուն Հայաստանին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն

Ադրբեջանցուն Հայաստանին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Այս մասին հայտնում է գկխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

 

«Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն»,-նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published.