Ազատ եմ և ավտանգ. Արտակ Բեգլարյան

Ազատ եմ և ավտանգ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է՝ անվտանգ տեղում է գտնվում։

 

«Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք նշել, որ ես ազատ/անվտանգ եմ:

Թեև ես շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային/մասնավոր ատելության վիրավորանքներ/սպառնալիքներ, այնուամենայնիվ, ինձ երբեք չեն տեղեկացրել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որևէ հիմք չկա:

 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես չեմ կարող հայտնել իմ գտնվելու վայրը»,- «X»-ում գրել է Բեգլարյանը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից։ Նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, դատարանի որոշմամբ 4 ամսով կալանավորվել է։

Leave a Reply

Your email address will not be published.