ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ

ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ չի գումարվի, ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» պմբակցոըւթյունների միջնորդությունը։

««Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը խորհրդի իր ողջ կազմով դեմ քվեարկեց այդ  նախագծին»,- ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Ազգային ժողովրի խորհրդի նիստում քննարկվել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդությունը, որով առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։

«Մենք նման օրակարգ չունենք, հետևաբար այդ օրակարգը մեզ համար քննարկելի չէ։ Հայաստանում կա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ վարչապետ, լեգիտիմ իշխանություն, հետևաբար մենք նման օրակարգ չունենք»,- ասաց ՔՊ-ականը։

 

 

Աղբյուր` Panorama.am

Leave a Reply

Your email address will not be published.