Ալավերդու ՔՊ-ականները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում են ներկայացրել

Ալավերդու ՔՊ-ականները համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում են ներկայացրել

Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունը համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու որոշում է ներկայացրել: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է հենց ինքը՝ համայնքապետ Արկադի Թամազյանը.

«Ալավերդի համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Այսօր օրենքի խախտումով Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել Ալավերդի համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը:

Մեկ տարվա ընթացքում տարաբնույթ հերյուրանքներից, շահարկումներից, սուտ և մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր թե՛ իմ, թե՛ մեր բնակիչների համար։

Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի և ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։

Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում։

Սիրելի՛ ալավերդցիներ, վերահաստատում եմ, որ մենք շարունակում ենք ծառայությունը ի շահ Ալավերդի համայնքի և ի շահ մեր բնակչի։  Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք միայն Ալավերդին ամեն եկող օրվա հետ ավելի լավը դարձնելու համար՝ վստահ լինելով, որ դա է  գնահատականի արժանանալու միակ բանաձևը։

Ալավերդիում իշխանությունը ձևավորվել է ձեր ընտրության շնորհիվ, և իշխանությունը հենց ձերն է։

Ձեր վստահությունը մեզ համար ամենաթանկն ու կարևորն է, և վստահեցնում ենք՝ ձեզ հետ միասին չենք թողնելու, որ մի խումբ արկածախնդիրներ խլեն ձեր իշխանությունը։

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ վստահության և աջակցության համար»,-ասվում է գրառման մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.