Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի նիստը դեռ չավարտված հեռացել է

Ալեն Սիմոնյանը ՔՊ-ի նիստը դեռ չավարտված հեռացել է

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը դեռ չավարտված հեռացել է: Նշենք, որ նիստը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ Սիմոնյանի գնալուց շուրջ 15 րոպե հետո հեռացավ նաև Նիկոլ Փաշինյանը, նա չցանկացավ պատասխանել, թե ինչ է քննարկվել նիստին, նաև չպատասխանեց՝ արդյոք ՔՊ նիստին քննարկվել է ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը:

Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են, որ նիստում քննարկվելու էր Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը:

Leave a Reply

Your email address will not be published.